Իրավաբանի անկյուն
| 1 2 Հաջ. Վերջ | 1 - 12, ընդամենը` 17 |
|
01.07.2010
Ո՞վ է բոլորից հաղթողն ու զորավորը
Դարեհ թագավորը մեծ խրախճանք սարքեց, հրավիրեց իր բոլոր իշխաններին եւ այն բոլոր նախարարներին, զորապետներին եւ նրանց հետ նաեւ կառավարիչներին, որոնք գտնվում էին Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի շրջանները: Նրանք կերան, խմեցին, հագեցան եւ ուրախացան: Երբ խրախճանքն ավարտվեց, Դարեհ թագավորը մտավ իր սենյակը, բազմեց իր գահին եւ քնեց:
Կարդալ մանրամասները...
|
|
01.05.2010
Փաստաբանությունը Ռուսաստանում:
Ռուսաստանում «Փաստաբան» բառն առաջին անգամ որպես հասկացություն կիրառվել է 1716թ.-ին՝ Պետրոս I-ի Զինվորական կանոնադրությունում: Գլուխներից մեկը կոչվում էր «Փաստաբանների եւ լիազոր ներկայացուցիչների մասին» եւ սահմանում էր նրանց իրավասություններն ու խնդիրները:
Կարդալ մանրամասները...
|
|
08.02.2010
Եվրոպայի փաստաբանների վարքագծի կանոնագիրքը
Օրենքի գերակայության հանդեպ ունեցած հարգանքի վրա հիմնված հասարակության մեջ փաստաբանը հատուկ դեր է ստանձնում։ Ըստ օրենքի` փաստաբանի պարտականությունները չեն սկսվում և ավարտվում միայն հանձնարարականների բարեխիղճ կատարմամբ։ Փաստաբանը պարտավոր է ծառայել արդարադատության շահերին, ինչպես նաև այն իրավուվունքներին ու արտոնություններին, որոնք նրան վստահել են պնդելու և պաշտպանելու: Բացի այդ փաստաբանի պարտականությունն է պաշտպանել վստահորդի գործը ոչ միայն դատարանում, այլև լինել նրա խորհրդատուն։
Կարդալ մանրամասները...
|
|
02.01.2010
Սողոմոնյան արդարադատություն
Այդ ժամանակ երկու անառակ կանայք եկան ու կանգնեցին արքայի առջև: Կանանցից մեկն ասաց. «Լսի'ր ինձ, տե'ր իմ, ես և այս կինը մի տան մեջ էինք: Ես երեխա ունեցա այդ տանը: Այնպես պատահեց, որ երրորդ օրն այս կինն էլ ծնեց: Մենք էինք միայն տանը, մեր երկուսից բացի ուրիշ ոչ ոք չկար տանը:
Կարդալ մանրամասները...
|
|
01.12.2009
Դատավորների հաստատումը
Առավոտյան Մովսեսը նստեց ժողովրդին դատելու: Ողջ ժողովուրդը առավոտից մինչեւ երեկո կանգնել էր Մովսեսի շուրջը: Յոթորը (Մովսեսի աները) տեսնելով այն ամենը, ինչ Մովսեսն անում էր ժողովրդի համար, ասաց «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին: Ինչո՞ւ ես դու միայն նստած, իսկ ժողովուրդը առավոտից մինչեւ երեկո կանգնած է շուրջդ»: Մովսեսն ասաց աներոջը. «Որովհետեւ ժողովուրդը գալիս է ինձ մոտ Աստծուց իրավունք հայցելու համար: Երբ նրանց միջեւ վեճ է ծագում, գալիս են ինձ մոտ: Ես դատում եմ նրանցից յուրաքանչյուրին եւ հայտնում Աստծու հրամաններն ու օրենքները»:
Կարդալ մանրամասները...
|
|
02.11.2009
Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները
Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներն ընդունվել են հանցագործությունների կանխմանը եւ իրավախախտների հետ վարվելաձեւին նվիրված ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից Հավանա, 27 օգոստոսի - 7 սեպտեմբերի, 1990 թվական...
Կարդալ մանրամասները...
|
|
04.08.2009
Փաստաբանության կազմակերպման որոշ հարցեր Գերմանիայում
Գերմանիայում փաստաբանության գործունեությունը կարգավորվում է 1959թ.-ի հոկտեմբերի 1-ին ընդունված փաստաբանության մասին դաշնային օրենքով եւ այլ իրավական ակտերով: Գերմանիայում փաստաբանական գործունեության թույլտվություն ստանում է միայն այն անձը, որը Դատարանակազմության մասին օրենքի համաձայն կարող է իրականացնել դատական պարտականություններ:
Կարդալ մանրամասները...
|
|
07.06.2009
Ներոն
Ներոնը դատ վարելիս գանգատներին պատասխանում էր միայն հաջորդ օրը և միայն գրավոր: Քննությունը նա սովորաբար այնպես էր վարում, որ ընդհանուր դատողությունների փոխարեն յուրաքանչյուր մասնավոր հայց առանձին քննարկվի երկու կողմերի մասնակցությամբ: Հեռանալով խորհրդակցության, նա ոչինչ բացահայտ ու համատեղ չէր քննարկում՝ յուրաքանչյուրը նրան տալիս էր իր գրավոր կարծիքը, իսկ նա դրանք կարդում էր լուռ, ինքն իրեն, հետո էլ հռչակում իրեն հաճո վճիռ, ասես դա լիներ մեծամասնության կամքը:
Կարդալ մանրամասները...
|
|
16.04.2009
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը
ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Չարլզ Էվանս Հագսը նշել է, որ Դատարանը, իր կոնցեպցիայով և գործառույթներով տիպիկ ամերիկյան է և քիչ բանով է պարտական նախկին դատական ինստիտուտներին (ԱՄՆ Գերագույն դատարանը 1966թ.): Որպեսզի պարզ լինի, թե ԱՄՆ սահմանադրության հիմնադիրները Գերագույն դատարանին ինչ դեր էին նպատակ ունեցել հատկացնել, անհրաժեշտ է հաշվի առնել նաև մեկ այլ կոնցեպցիա, այն, որ ԱՄՆ կառավարման դաշնային համակարգ ունեցող երկիր է:
Կարդալ մանրամասները...
|
|
15.03.2009
Աստվածային Կլավդիոս
Կեսար Կլավդիոսը դատերը վարում էր եւ կոնսուլության ժամանակ, եւ կոնսուլությունից դուրս, մեծագույն ջանասիրությամբ, նույնիսկ իր եւ ընտանեկան հանդիսությունների օրերին, իսկ երբեմն էլ հին տոներին եւ նվիրական օրերին: Միշտ չէ, որ հետեւում էր օրենքների տառին եւ հաճախ գործից ստացված տպավորությունների տակ գթասիրությամբ ու արդարությամբ չափավորում էր նրանց խստությունը կամ ներողամտությունը:
Կարդալ մանրամասները...
|
|
07.01.2009
Բյուզանդիայի կայսր Հուստիանոս I
Հայ կյանքը հին ժամանակներից գտնվելով տոհմային կազմի դրության մեջ, նվիրագործել էր մի սովորություն, որը հատուկ էր նաեւ ուրիշ արիական ազգերին, օրինակ՝ հույներին եւ հռոմեացիներին: Այդ այն էր, որ կինը ժառանգելու իրավունք չուներ: Հույն-հռոմեական աշխարհում կյանքի զարգացումը բերել էր իր հետ այդ անհավասարության վերացմանը, եւ կանայք տղամարդկանց հետ հավասար ժառանգության իրավունք ունեին: Իսկ հայ կյանքը անփոփոխ էր պահել այդ հին սովորութական օրենքը:
Կարդալ մանրամասները...
|
|
15.11.2008
Օգոստոս կայսր
Հին Հռոմում համընդհանուր աղետ էին բազմաթիվ չար սովորույթները, որոնք արմատացել էին քաղաքացիական պատերազմների ընթացքում ծնունդ առած անօրինականության սովորությամբ: Հռոմում բազմաթիվ ավազակներ էին թափառում օրը ցերեկով, զինված, իբրեւ թե ինքնապաշտպանության համար. դաշտերում բռնում էին անցորդներին, խտրություն չառնելով ազատներին ու ստրուկներին, եւ բանտարկում էին կալվածատերերի էրգաստուլումներում (կալվածներում զորանոցներ եւ բանտեր ստրուկների համար):
Կարդալ մանրամասները...
|
| 1 2 Հաջ. Վերջ | 1 - 12, ընդամենը` 17 |



