Ուսումնասիրություններ
| 1 2 Հաջ. Վերջ | 1 - 12, ընդամենը` 15 |
|
|
14.11.2011
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի եզրակացությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնի (այսուհետ` Կենտրոն) խորհուրդը,
քննարկելով ՀՀ սահմանադրական դատարանում քննության ընդունված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան` Կարեն Անդրեասյանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը
հաստատում է սույն եզրակացությունը հետևյալի մասին.
Կարդալ մանրամասները...
|
|
|
12.02.2011
«Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն» թեմայով Երեւանում կազմակերպված սեմինարի հաշվետվություն
2010 թվականի նոյեմբեր ամսին Երևանում կազմակերպվել էր «Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների երկօրյա համաժողովը:
Կարդալ մանրամասները...
|
|
|
18.10.2010
Լյուդվիկ Դավթյան. «Դատական հեղինակագիտական և ֆոնոսկոպիկ հետազոտությունների նշանակությունը և հարաբերակցությունը»
Ժամանակակից աշխարհում հասարակական հարաբերությունների զարգացման ներկայիս տենդենցները վկայում են, որ մարդու բանավոր խոսքի ֆիքսման ավանդական միջոցները (ձեռագիր և տպագիր) ավելի հաճախ են փոխարինվում ձայնագրառմամբ: Ընդ որում, գիտության և տեխնիկայի զարգացման արդյունքում ժամանակակից կյանքում օգտագործվում են բանավոր խոսքի ձայնագրառման ամենատարբեր սարքավորումներ և մեթոդներ` սկսած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունից մինչև ձայնային հաղորդագրությունների կիրառումը: Այս պարագայում բանավոր խոսքի կրիմինալիստիկական հետազոտության, մասնավորապես, դատական ֆոնոսկոպիայի դերն ու նշանակությունը դատական փորձաքննությունների շարքում գնալով աճում է:
Կարդալ մանրամասները...
|
|
|
18.10.2010
ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐՐՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ՄԵԶ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԸ
Սահմ. 3-րդ հոդ. երրորդ մասի համաձայն` հիմնական իրավունքների միակ հասցեատերը պետությունն է (օրենսդիրը, գործադիրը և արդարադատությունը), հետևաբար մասնավոր անձինք նույնիսկ բացառության կարգով հիմնական իրավունքների հասցեատեր լինել չեն կարող: Ոչ մի դեր չի խաղում նաև այն հանգամանքը, թե պետությունն անմիջականորեն, թե միջնորդավորված ձևով է գործում (օրինակ` տեղական ինքնակառավարման մարմինների կամ մասնավոր իրավունքի իրավաբանական անձանց միջոցով), կամ մասնավոր-իրավական, թե հանրային-իրավական խնդիրներ է իրականացնում. հանրային իշխանությունը միշտ կաշկանդված է հիմնական իրավունքներով:
Կարդալ մանրամասները...
|
|
|
04.05.2010
Գոռ Հովհաննիսյան. Անհատական (սահմանադրական) դիմումի թույլատրելիության նախապայմանների համառոտ վերլուծություն
2005 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետով երաշխավորվեց ՀՀ Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելու յուրաքանչյուրի իրավունքը: Անհատական դիմումի միջոցով Սահմանադրությունը քաղաքացիների համար իրենց հիմնական իրավունքների գերակայության ապահովմանը հասնելու հնարավորություն ստեղծեց: Սա նորույթ է հայկական սահմանադրության պատմության մեջ: Անհատական դիմումը միակ ճանապարհն է, որով անհատը կարող է ՍԴ-ում վարույթ հարուցել եւ պաշտպանել իր հիմնական իրավունքները: Այն լրացնում է իրավունքների` Սահմ. 18-րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված անհատական պաշտպանության հնարավորությունը:
Կարդալ մանրամասները...
|
|
|
26.03.2010
Փաստաբանի դերը եւ մասնակցության կարգը քաղաքացիական դատավարությունում
Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մաս` «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:»:
Կարդալ մանրամասները...
|
|
|
02.02.2010
Հանրային իրազեկման շրջանակներում ներկայացվում է իրավական պետության հիմնական հատկանիշները.
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:»:
Կարդալ մանրամասները...
|
|
|
04.01.2010
Գոռ Հովհաննիսյան. Վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքի դրսևորումը ՀՀ վարչական իրավունքում
2004 թվականից հայ իրավակարգ մուտք գործեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որը լուրջ գործիք է հանդիսանում պետական մարմին-անձ հանրային իրավահարաբերություններում: Այդ օրենքով ամրագրվեցին մի շարք կարևոր ինստիտուտներ, որոնք իրենց ետևում ունեն երկար տարիների բովով անցած պատմություն:
Կարդալ մանրամասները...
|
|
|
02.01.2010
Հանրային իրազեկման շրջանակներում ներկայացվում է ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորող որոշ տեղեկություններ
«Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:
Կարդալ մանրամասները...
|
|
|
01.12.2009
Հանրային իրազեկման շրջանակներում ներկայացվում է սահմանադրական դատարանի, մարդու իրավունքների պաշտպանի եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանին վերաբերող տեղեկություններ
Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունը ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Կարդալ մանրամասները...
|
|
|
02.11.2009
Հանրային իրազեկման շրջանակներում ներկայացվում է անձի տարրական իրավունքները քրեական իրավահարաբերությունների ոլորտում:
Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունը ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Կարդալ մանրամասները...
|
|
|
25.08.2009
ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Յուրաքանչյուր ոք ունի այն՝ անկախ իր հատկանիշներից, ձեռքբերումներից ու սոցիալական վիճակից: Այն հատուկ է նաեւ նրան, ով իր մարմնական կամ հոգեկան վիճակի պատճառով չի կարող դրսեւորել իմաստավորված վարքագիծ: Նույնիսկ «ոչ արժանապատիվ» վարքի պատճառով այն չի կորչում: Այն չի կարող խլվել ոչ մի մարդուց: Ոտնահարվել կարող է սակայն նրանից բխող հարգման պահանջի իրավունքը:»:
Կարդալ մանրամասները...
|
| 1 2 Հաջ. Վերջ | 1 - 12, ընդամենը` 15 |
