Գլխավոր էջ Կայքի քարտեզը Տպել Հետադարձ կապ
Գևորգ Գյոզալյան
Հայաստանի Հանրապետության Փաստաբանների Պալատ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով
Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Հայաստանի դատական համակարգ

Առաջարկություններ

1 - 6, ընդամենը` 6
 
23.04.2010
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանի առաջարկը վարչապետին եւ ԱԺ նախագահին
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը բարձրաձայնել է Կառավարությունում ձեւավորված օրենսդրական նախագծերի իրարամերժ եւ հակասական դառը փորձի վերաբերյալ, որի արդյունքում տպավորություն է ձեւավորվում, որ Կառավարությունը օրենքների նախագծերը մշակելիս շատ ժամանակ առաջնորդվում է սուբյեկտիվ մղումներով, իսկ Ազգային ժողովն էլ դրանում բացարձակապես խորամուխ չի լինում որն էլ իր հերթին հասարակության մոտ ընդհանրապես առաջացնում է անվստահության եւ նիհիլիզմի տարրեր:
Կարդալ մանրամասները...

 
31.03.2010
ԴԻՄՈՒՄ, ԱՌԱՋԱՐԿ-ՀՈՐԴՈՐԱՆՔ
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը պաշտոնապես դիմել է ՀՀ արդարադատության խորհրդին եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին հորդորելով վերջիններիս պաշտոնապես ներողություն խնդրել բոլոր այն անձանցից, որոնց նկատմամբ կիրառել են ուժը կորցրած օրենք: Միաժամանակ հավատացնելով, որ այն կնպաստի ՀՀ-ում օրինականության քարոզմանն ու արդարադատությունը տեսանելի, ընկալելի եւ հասկանալի դարձնելուն:
Կարդալ մանրամասները...

 
17.11.2009
Դիմում-առաջարկ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն Նախարար, պարոն՝ Գեւորգ Պետրոսյանին Պատճենը՝ ՀՀ վարչապետ, պարոն՝ Տիգրան Սարգսյանին ՀՀ ազգային ժողովի նախագահ, պարոն՝ Հովիկ Աբրահամյանին
Կարդալ մանրամասները...

 
23.06.2009
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինասավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքի բացասական և դրական կողմերը փաստաբանական համայնքի տեսանկյունից:
Այս փոքրիկ առաջարկությամբ մի խումբ փաստաբաններ (Գևորգ Գյոզալյան, Գևորգ Դավթյան և Կարինե Բաղդասարյանը) վերլուծել են 31.08.2008 թվականից գործող «Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի այն դրույթները, որոնք առնչվում են ՀՀ Փաստաբանների և իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների գործունեության վրա:
Կարդալ մանրամասները...

 
05.04.2008
Ներխուժման ինստիտուտի վերաբերյալ
2006 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ ԱԺ-ի օրակարգ մտավ քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսում էր ներխուժման «ինստիտուտի» ներդրում հայ իրականության մեջ: Ակնհայտ էր, որ այդ օրենսդրական փոփոխությունը միտված էր կարգավորել պետական կարիքների համար վերցվող հողերի հետ կապված իրավահարաբերությունները, սակայն փաստաբան Գեւորգ Գյոզալյանի համոզմամբ յուրաքանչյուր օրենսդրական փոփոխության հիմքում պետք է դրվի ոչ միայն կոնկրետ անձի նեղ ֆինանսական շահը, այլ պետք է հաշվի առնվի կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող ինստիտուտների, ժամանակի բովով անցած եւ արմատացած տեսությունը: Այդ էր պատճառը, որ սույն դիմումը ուղղվեց ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ազգային ժողովին եւ որոշ պատգամավորներին, սակայն ինչպես միշտ այն մնաց «ԱՆԱՊԱՏԻ ՁԱՅՆԸ ԲԱՐԲԱՐՈ»:
Կարդալ մանրամասները...

 
05.04.2008
Դիմում-առաջարկ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 10.12.2007թ.-ի N-79Ա հրամանը ուժը կորցրած ճանաչելու եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում եւ այլ օրենքներում փոփոխություններ կատարելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու մասին
Կարդալ մանրամասները...

 
1 - 6, ընդամենը` 6