Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ողջույնի խոսք

Փաստաբան Գևորգ ԳյոզալայնԻնչպես բազմիցս հայտնել եմ՝ փաստաբանական գործունեությունն իմ խորին համոզմամբ չի կարող ձեռնարկատիրական բնույթ կրել: Ի՞նչ կապ ունի դա ողջույնի խոսքի հետ. պետք է ասեմ, որ այս դեպքում՝ ուղղակի: Իսկ ուղղակի, քանի որ երբ ստեղծում էի այս կայքը երբեք չէի մտածում, որ այն պետք է ձեռնարկատիրական բնույթ ունենա և ավելի շատ գովազդի իմ կողմից մատուցվող ծառայությունները:

Դրանով էր պայմանավորված, որ կայքում տեղ գտան այնպիսի բաժիններ ինչպիսիք էին՝ Օրվա խորհուրդը, Իրավաբանի անկյունը, Իրավաբանական ֆորումը, Հրապարակումները և այլն:

Կայքն իր ժամանակի և ձևի մեջ արտահայտում է իմ պատկերացումներն իրավական պետության արժեքների, դրան հասնելու միջոցների վերաբերյալ: Դրանով է պայմանավորված, որ կայքը ավելի շատ ոչ թե փաստաբանի գովքն է երգում, այլ տեղեկություններ է հաղորդում փաստաբանական համայնքի և դրա հետ կապված այլ և այլ միջոցառումների և զարգացումների վերաբերյալ: Միաժամանակ կարծում եմ, որ յուրաքանչյուր փաստաբանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի օրինականության քարոզումը, նորանկախ Հայաստանում իրավական մշակույթի ձևավորումը, փաստաբանական համայնքի հզորացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը և որպես նվիրյալ պաշտպան իր սուրբ պարտականության՝ անձի պաշտպանության կատարումը:

Ողջույնիս խոսքը թերի կլինի, եթե չասեմ, որ իմ խորին համոզմամբ հասարակական հարաբերությունները շատ ավելի լավը կլինեին, եթե մարդիկ իրենց գործողությունները կազմակերպելիս միշտ հիշեին Աստծո խոսքի մասին և այս առումով կցանկանայի մեջբերել Սիրաք իմաստունի խոսքերը՝ «Քո բոլոր գործերի մեջ հիշի՛ր վախճանդ և չես մեղանչի երբեք:»:

Հարգելի կայքի այցելու, հուսով եմ, որ այս կայքում դու կգտնես այն ինչ քեզ հետաքրքրում է, իսկ փաստաբանական ծառայությունների վերաբերյալ դու կարող ես տեղեկություններ ստանալ կայքի «Ծառայություններ» բաժնում:

Լավագույն մաղթանքներով՝
Գևորգ Գյոզալյան