Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

30.12.2017


Սիրելի ընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ սեր, երջանկություն, քաջառողջություն։ Մաղթում եմ, որ գալիք տարին լինի փոփոխությունների տարի՝ պարուրված խաղաղությամբ և արդարությամբ։

2017 թվականը մասնագիտական տեսանկյունից առանձնապես ձեռքբերումների և զարգանալու տարի չէր։ Կրկին տեղ տրվեց ձևին, բայց ոչ բովանդակությանը։ Կրկին փոփոխվեցին բազմաթիվ օրենքներ, բայց դրանից հասարակական հարաբերություններում որևէ բեկում չեղավ։

Սակայն սրա կողքին ցանկանում եմ առանձնացնել այն երիտասարդ դատավորներին ովքեր իրենց գործը արեցին նվիրումով։ Շնորհակալություն Ձեզ։ Հուսով եմ այս արատավոր համակարգը չի փոխի Ձեզ, դուք քիչ եք, բայց ունեք հավատ ինչ-որ բան փոխելու։ Ձեզ հետ միշտ հաճելի է աշխատել՝ անկախ այն բանից, թե մեր դիրքորոշումները համընկնում են, թե ոչ։

Լավագույն մաղթանքներով՝
Գևորգ Գյոզալյան

Կարդացեք նաև