Ճանաչենք մեր դատավորներին
13.07.2010
2010թ.-ի հունիսի 11-ին ՀՀ Արդարադատության խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը (ԱԽ-10-Ո-10):
Դատավոր` Ա. Միրզոյանը թիվ ՎԴ/1400/05/09 վարչական գործով, որը վերաբերվում էր ըստ կտակի ժառանգության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, 08.12.2009 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու վերաբերյալ:
Կարգապահական վարույթ հարուցելու հիմնական պատճառը հանդիսանում էր այն, որ վճիռ կայացնելուց հետո գործի նյութերից կորել է առանցքային նշանակություն ունեցող ապացույցը, որը սակայն դատաքննության ընթացքում հրապարակվել եւ հետազոտվել է դատարանի կողմից:
Ըստ դատավորի, դատավորի պարտականությունը չէ վերահսկել, որ գործի քննության ավարտից հետո գործի նյութերից ապացույցները չկորչեն, բացի այդ դատավորը հայտնել է նաեւ, որ գործում առկա է գրություն ըստ որի տվյալ գործով պատասխանողը վճռի հրապարակումից հետո դատարանին դիմում է ներկայացրել խնդրելով ծանոթանալ գործի նյութերին եւ հետ ստանալ իր կողմից ներկայացված փաստաթղթերը: Այնուհետեւ, այդ դիմումի ներքեւի մասում պատասխանողը կատարել է հետեւյալ գրառումը «Ծանոթացա գործի նյութերին, ստացա պատճեններ եւ իմ կողմից ներկայացված գործերի օրինակները»:
ԱԽ-ն սակայն հիմնավոր չի համարել դատավորի կողմից բերված փաստարկները եւ իր որոշման պատճառաբանական մասում գրեթե նույնությամբ կրկնել է Վճռաբեկ դատարանի այդ գործով արդեն իսկ կայացված որոշման պատճառաբանական մասը: Նշենք, որ վերը նշված վարչական գործով Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վարչական դատարանի վճիռը:
Սույն գործով ԱԽ-ի որոշումը առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ դրանում չի երեւում դատավորի ակնհայտ օրենքի կոպիտ խախտման դեպքը: Ինչեւէ ԱԽ-ն ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Միրզոյանին հայտարարել է խիստ նկատողություն` զուգորդված 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
ԱԽ-ի որոշումը հրապարակվել է 07.07.2010թ.-ի թիվ N31(765) ՀՀ պաշտոնական տեղեկագրում: