Քննարկումներ փաստաբանական դպրոցի ընթացակարգերի վերաբերյալ
11.07.2010
«Եվրոպական Հանձնաժողովի եւ Եվրոպայի Խորհրդի համատեղ ծրագիր, աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 9-10-ը Սեւանի «Ավան Մարագ» հյուրանոցային համալիրում քննարկվեցին ապագայում ստեղծվելիք փաստաբանական դպրոցի ընթացակարգերը:
Անդրադարձ եղավ փաստաբանների դպրոցի թեկնածուների գնահատման, դպրոցում ունկնդիրների գնահատման, գնահատման կազմակերպման եւ վերահսկման, որակավորման քննություններին եւ այլ նմանատիպ հարցերին: Խոսվեց նաեւ այն մասին թե արդյո՞ք նախկին դատավորները եւ դատախազները պետք է սովորեն դպրոցում, թե առանց դպրոց սովորելու պետք է հանձնեն փաստաբան դառնալու քննությունները: Այս հարցի վերաբերյալ փորձագետների կարծիքները միանշանակ չէին:
Հիշեցնենք, որ 2011 թվականին արդեն իսկ նախատեսվում է ստեղծել փաստաբանական դպրոցը: