Կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու և արդար դատաքննության իրավունքների խախտման գործերով սոցիալապես անապահով անձանց իրավաբանական օգնություն.
24.06.2010
Հարգելի կայքի այցելու «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունն իրականացնում է ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է աջակցություն ցուցաբերել սոցիալապես անապահով անձանց` երաշխավորելով նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը փաստաբանի միջոցով:
Մասնավորապես, նախատեսվում է աջակցություն ցուցաբերել ռազմավարական նշանակություն ունեցող գործերով, որոնք առնչվում են կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու և արդար դատաքննության իրավունքների պաշտպանությանը։ Ծրագրի շրջանակում կընտրվեն գործեր, որոնք գտնվում են ինչպես մինչդատական վարույթում, այնպես էլ ներպետական դատական ատյաններում։
Եթե դուք ունեք իրավական խնդիր, որը առնչվում է արդար դատաքննության իրավունքի խախտմանը (ոչ քրեական գործերով), ապա այս ծրագրի շրջանակներում կարող եք կապ հաստատել փաստաբան Գեւորգ Գյոզալյանի հետ: Եթե փաստաբանը կգտնի, որ առկա է նման խախտում, ապա ձեր գործը կներկայացվի նշված ծրագրով եւ եթե այն ստանա ֆինանսավորում, ապա փաստաբանը կստանձնի ձեր դատական պաշտպանությունը ընդուպ «Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: