Գլխավոր էջ Կայքի քարտեզը Տպել Հետադարձ կապ
Գևորգ Գյոզալյան
Հայաստանի Հանրապետության Փաստաբանների Պալատ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով
Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Հայաստանի դատական համակարգ

Սեմինար-քննարկում

23.06.2010


Սույն թվականի հունիսի 18-ին ՀՀ կենտրոնական բանկը «Կոնգրես» հյուրանոցում փաստաբանների համար կազմակերպել էր սեմինար-քննարկում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի վերաբերյալ:

Սեմինարին մասնակցում էր նաեւ փաստաբան Գեւորգ Գյոզալյանը: Փաստաբանը, ընդհանուր առմամբ անընդունելի համարելով Օրենքում փաստաբանին որպես հաշվետու անձ ներառելը, այնուամենայնիվ ԿԲ ներկայացուցիչներին կոչ արեց գալ համաձայնության մի շարք հարցերում, որոնք վերաբերվում են փաստաբանական համայնքին:

Այս առումով փաստաբանը ներկայացրեց այն հայեցակարգային հարցերը, որոնք էական նշանակություն ունեն փաստաբանական համայնքի համար:

Փաստաբանն առաջարկեց նաեւ փաստաբանների մասով, Օրենքի սահմանադրականության հարցը լուծելու նպատակով դիմել ՍԴ, սակայն ԿԲ ներկայացուցիչները հայտնեցին, որ չեն կարծում, որ իրենք «Հայեցակարգային հարցերի» շուրջ չեն գա համաձայնության:

Ներկայումս ԿԲ կողմից մշակվում է Օրենքի փոփոխություններ եւ ըստ ԿԲ ներկայացուցիչների Նախագծում անպայման կներառվեն նաեւ վերը հիշատակված առաջարկները: