Ճանաչենք մեր դատավորներին
13.06.2010
2010 թվականի ապրիլի 22-ին Արդարադատության խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է Երեւան քաղաքի Արաբկի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանին եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը:
Նշված գործերով երկու դատավորների մեղքը կայանում էր նրանում, որ վերջիններս կոնկրետ գործերով կիրառել էին հակասահմանադրական ճանաչված եւ ուժը կորցրած օրենքներ: Այս առումով ԱԽ-ն թեեւ խախտում է համարել դատավորների արարքը, սակայն նպատակահարմար չի գտել նրանց ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ բավարարվելով միայն հարցի քննարկմամբ:
Ուշադրության է արժանի ԱԽ-ի այն պատճառաբանությունն, ըստ որի հարկ է համարել փաստել, որ «… դատավորին թյուրիմացության մեջ է գցել ՀՀ օրենսդրական դաշտի ոչ պաշտոնական աղբյուր հանդիսացող՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (www.arils.am, www.laws.am, www.legislation.am) հրապարակված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ինկորպորացիան …, որը չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքի տեքստին:»:
Հիշեցնենք, որ նմանատիպ խախտումներ էին թույլ տվել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները՝ «Ա1+» հեռուստաընկերության գործով կիրառելով հակասահմանադրական եւ ուժը կորցրած օրենք եւ Կոտայքի մարզի դատավոր Յու. Բաղդասարյանը, որը նույնպես կոնկրետ գործով կիրառել էր ուժը կորցրած օրենք: Առաջինի դեպքում որեւէ մեկը որեւէ պատժի չարժանացավ, իսկ երկրորդի դեպքում ԱԽ-ն դատավորին հայտարարել է նկատողություն զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Նշված որոշումների ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ՀՀ պաշտոնական տեղեկագրի 19.05.2010թ.-ի թիվ 21 (755) համարում: