Հանդիպումներ Չեխիայում
09.06.2010
Սույն թվականի մայիսի 31-ից մինչեւ հունիսի 06-ը ՀՀ փաստաբանների պալատի ինը փաստաբաններ Պալատի նախագահ՝ Ռուբեն Սահակյանի գլխավորությամբ գործնական այցով մեկնել էին Չեխիայի Հանրապետություն այդ երկրի փաստաբանների եւ այլ կառույցների աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Նշված կազմում էին փաստաբաններ Գեւորգ Գյոզալյանը, Արա Զոհրաբյանը, Սիմոն Բաբայանը, Կարեն Մանուչարյանը, Վարդան Գրիգորյանը եւ այլոք:
Այցի ընթացքում փաստաբանները այցելեցին Պրահայում գործող փաստաբանական գրասենյակ, Փաստաբանական պալատ, Բռնո քաղաքում՝ Սահմանադրական դատարան եւ օմբուդսմենի գրասենյակ:
Չեխիայի փաստաբանական պալատում փաստաբաններին ընդունեց Պալատի նախագահը, որը համառոտ կերպով ներկայացրեց Չեխիայի փաստաբանական համայնքի խնդիրները եւ օրենսդրական կարգավորումները, իսկ Սահմանադրական դատարանում ելույթով հանդես եկավ սահմանադրական դատարանի դատավոր Ստանիսլավ Բալիկը, որը ներկայացրեց Չեխիայի սահմանադրական դատարանի պատմությունը, ընդունված որոշումները եւ հատկապես փաստաբանությանը վերաբերվող ՍԴ որոշումները:
Այցի վերջում ՀՀ փաստաբանների պալատի նախագահը սիրով Հայաստան հրավիրեց Չեխիայի փաստաբանական պալատի նախագահին եւ փաստաբաններին, որոնք սիրով ընդունեցին հրավերը:
Այցը լուսաբանող լուսանկարներին կարող եք ծանոթանալ կայքի ֆոտոալբոմ բաժնում: