Պատասխաններ բարձրացված հարցին
01.06.2010
Սույն թվականի ապրիլի 23-ին փաստաբան Գեւորգ Գյոզալյանն առաջարկ էր ներկայացրել ՀՀ վարչապետին, ազգային ժողովի նախագահին եւ կենտրոնական բանկի նախագահին, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը եւ դրա հետ օրգանապես փոխկապակցված օրենքները փոփոխելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում էր «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» 17.06.2008թ.-ին ԱԺ կողմից ընդունված օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասին, որը սահմանում է հաշտարարի որոշումները դատարանում բողոքարկելու իրավունքից հրաժարում:
Փաստաբանը սույն թվականի մայիսի 10-ին ստացել է ՀՀ կենտրոնական բանկի, իսկ մայիսի 18-ին՝ արդարադատության նախարարության պատասխանները, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
ՀՀ կենտրոնական բանկ.
«Հարգելի պարոն Գյոզալյան շնորհակալություն ենք հայտնում ՀՀ օրենսդրության վերաբերյալ Ձեր մտահոգությունները ՀՀ կենտրոնական բանկի հետ կիսելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ Ձեր հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների համաձայն, ՀՀ կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է համագործակցել ՀՀ փաստաբանների պալատի հետ ֆինանսական ոլորտը կարգավորող օրենսդրության հետագա զարգացման եւ բարելավման հարցերում:»:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ.
«Հարգելի պարոն Գյոզալյան, Ձեր կողմից բարձրացված խնդրի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն եւ համաձայնեցման նպատակով ներկայացվել շահագրգիռ մարմիններին:
Կարծիքները ստանալուց հետո նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարություն:»:
Ինչպես ընդունված է ասել կարծես թե սայլը տեղից շարժվեց, սակայն ո՞ր ուղղությամբ դեռ վաղ է կանխագուշակել: