Գլխավոր էջ Կայքի քարտեզը Տպել Հետադարձ կապ
Գևորգ Գյոզալյան
Հայաստանի Հանրապետության Փաստաբանների Պալատ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով
Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Հայաստանի դատական համակարգ

Ճանաչենք մեր դատավորներին

18.05.2010


2010թ.-ի ապրիլի 10-ին ՀՀ Արդարադատության խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը (ԱԽ-6-Ո-05):

Քաղաքացիական գործով, որը քննել է դատավոր Ս. Ղազարյանը եւ որը վերաբերվում էր սեփականության իրավունքի խախտումը վերացնելու եւ բնակարանից վտարելու պահանջներին, դատարանը բավարարել է պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը` հայցվորի հոգեկան վիճակը պարզելու համար՝ դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել վիրավորված հայցվորի դիմումը:

Նշված գործով դատավորը ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը եւ ԱԽ-ից խնդրել է ներողամիտ լինել: Հատկանշական է, որ դատավոր Ս. Ղազարյանը ներողամտություն է հայցել ոչ թե հայցվորից, որի արժանապատվությունը փաստորեն անուղղակիորեն վիրավորել է այլ` ԱԽ-ից:

Հնարավոր է, որ ԱԽ-ից ներողամտություն խնդրելը տվել է իր դրական արդյունքները, քանի որ ԱԽ-ն որպես կարգապահական տույժ բավարարվել է միայն Ս. Ղազարյանին նախազգուշացում հայտարարելով՝ առանց աշխատավարձից պահումներ կատարելու:

ԱԽ-ի որոշումը հրապարակվել է 05.05.2010թ.-ի թիվ N18(752) ՀՀ պաշտոնական տեղեկագրում: