Փաստաբանության մասին ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակ
16.05.2010
ՀՀ արդարադատության նախարարությունը վերջապես հրապարակ է իջեցրել ՀՀ փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ նշված նախագիծը պատրաստ էր ավելի վաղ, սակայն նկատի ունենալով, որ եվրոպացի փորձագետները եվրախորհրդի ծրագրի շրջանակներում գտնվում էին ՀՀ-ում եւ ՀՀ փաստաբան-փորձագետների մասնակցությամբ կրկին անգամ քննարկում նշված օրենքի նախագիծը, ուստի ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել էր Կառավարությանը նշված օրենքի նախագիծը դեռ չուղարկել Ազգային ժողով, վերջնական առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Նշենք, որ եվրոպացի փորձագետների եւ տեղացի փորձագետների հիմնական ջանքերից մեկն էլ այն էր, որ փաստաբանությունը ՀՀ-ում լինի ոչ ձեռնարկատիրական գործունեության տեսակ: Այս առումով, սակայն պետք է փաստենք, որ այդ աշխատանքները, որոնք տեւեցին ամիսներ՝ հօդս ցնդեցին, քանի որ սկզբունքային հարցերը, որոնք բարձրացրել էին փորձագետները, մերժվեցին ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ ժամանակավրեպ լինելու պատճառաբանությամբ:
Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ կայքի օրենքի նախագծեր բաժնում: