Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններ
05.02.2010
Այսօր ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումը, որին մասնակցում էին փաստաբաններ, ինչպես նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի տնօրենը:
Հիմնական զեկուցող էր նշանակված փաստաբան Գեւորգ Գյոզալյանը: Քննարկման ընթացքում ծավալվեց արդյունավետ բանավեճ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Մասնակիցները ներկայացրեցին նաեւ այլ առաջարկներ, որոնք նախագծում տեղ չէին գտել մասնավորապես, դատական ծանուցումների եւ վճռաբեկ դատարանի լիազորությունների հետ կապված:
Հիմնական բանախոսներ՝ Գեւորգ Գյոզալյանը եւ Արտակ Զենլանյանը ի գիտություն ընդունեցին հնչեցված մտքերն ու առաջարկները եւ խոստացան դրանց անդրադառնալ աշխատանքային խմբի մոտակա նիստում, որը տեղի է ունենալու Ծաղկաձորում՝ սույն թվականի փետրվարի 11-ից 14-ը: Խմբի կողմից Օրենքի նախագծի վերջնական տարբերակը մշակվելուց հետո այն կներկայացվի բոլոր փաստաբանների դատին:
Նշված աշխատանքային խումբը ձեւավորվել է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության աջակցությամբ եւ հովանավորությամբ:
Նախագծի վերջնական տարբերակը կտեղադրվի փաստաբան Գեւորգ Գյոզալյանի կայքում: