«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի քննարկումը եվրոպացի փորձագետների հետ.
03.02.2010
Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, Արամե դահլիճում սույն թվականի փետրվարի 3-ին սկսվեց եվրոպացի փորձագետների հետ միասին «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի քննարկման աշխատանքները:
Աշխատանքները կազմված են երեք փուլերից, որի ընթացքում համապարփակ ձեւով կքննարկվեն ինչպես գործող փաստաբանության մասին օրենքը, այնպես էլ փաստաբանության մասին օրենքի նախագիծը, որը տվյալ պահին գտնվում է ՀՀ կառավարությունում:
Փետրվարի 3-ից 4-ը քննարկման առաջին փուլն է, 4-5-ը երկրորդ եւ 15 ու 17-ը երրորդ փուլը: Քննարկմանը մասնակցում են ՀՀ փաստաբանական պալատի անդամներ՝ փաստաբաններ, որոնք քննարկման ավարտից հետո կփորձեն լրացուցիչ առաջարկներ ներկայացնել Օրենքի նախագծի վերաբերյալ:
Փաստաբաններ Գեւորգ Գյոզալյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը կփորձեն առաջարկներ ներկայացնել նաեւ այն հարցի շուրջ, որպեսզի Հայաստանում փաստաբանական գործունեությունը լինի ոչ թե ձեռնարկատիրական այլ ոչ ձեռնարկատիրական գործունեության տեսակ: