Դատավորը չպետք է հայհոյի
Դատավորը, որպես բարձր կարգավիճակ ունեցող անձնավորություն, բոլոր ժամերին է դատավոր եւ չպետք է ունենա գրագրություն, որի համար կարող է ամաչել: Մտահոգիչ է, երբ դատավորը կարող է ունենալ հայհոյախառն լեքսիկոն: Դա ինձ համար դատապարտելի է, անընդունելի գործելաոճ է: Դատավորն առհասարակ չպետք է հայհոյի:
Որևէ շենքում գտնվելը չի կարող և չպետք է ճնշի դատավորին
Ի՞նչ կապ ունի, թե մենք որ շենքում ենք գտնվում. Ինձ համար բացարձակ միեւնույն է՝ ես որ շենքում կլինեմ: Դատավորների ժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրեն չի մտահոգո՞ւմ, որ դատավորների ժողովը տեղի է ունենում կառավարության Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող դահլիճում:
ECCE HOMO
ECCE HOMO-ն մի փոքր աշխատություն է ավելի մեծ ստեղծագործությունից, որը կոչվում է “Տրակտատ Հայաստանի Հանրապետության արդարադատական համակարգի վերաբերյալ”: Նկատի ունենալով արդի աշխարհի արագընթաց բնույթը, այդ ստեղծագործությունից ժամանակ առ ժամանակ կհրապարակվեն որոշ նյութեր ընթերցանությունը ավելի հեշտացնելու համար: Ստեղծագործության ամփոփ տարբերակը կհրապարակվի ավելի ուշ:
Իրավական ֆիկցիաներն Հայաստանի Անկախության Հռչակագրում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում
Սույն գիտական հոդվածում անդրադարձ է կատարվել այն հարցին թե արդյո՞ք հնարավոր է, որ օրենսդրական տեխնիկա՝ իրավական ֆիկցիաները տեղ գտնեին այնպիսի հիմնարար օրենքներում, ինչպիսիք են՝ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, արդյո՞ք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կարող էր տեղ գտնել օբյեկտիվ իրականությունից շեղվող իրականություն: Սույն հոդվածը հրապարակվել է “ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ” հանդեսում:
Դատական ակտեր
Սահմանադրական դատարանի հերթական որոշումը դատական ակտերի պատճառաբանված լինելու վերաբերյալ
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից է բխում Վճռաբեկ դատարանի դատական ակտերի պատճառաբանության առանձնահատուկ անհրաժեշտությունը, քանզի Վճռաբեկ դատարանը ոչ միայն իրականացնում է կոնկրետ գործով իրավունքների դատական պաշտպանություն, այլև իր կայացրած դատական ակտով ապահովում է միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը՝ պահպանելով իրավական նորմերին տրվող մեկնաբանության որոշակիությունը, կայունությունը և հետևողականությունը:
Վճռաբեկ դատարանի որոշումը “Իրավական ֆիկցիայի” վերաբերյալ
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/5430/05/18 վարչական գործով 01/12/2023թ-ին կայացրել է որոշում, որով մանրամասնորեն վերլուծության է ենթարկել իրավական ֆիկցիայի ինստիտուտը և այն կիրառել է կոնկրետ գործի նկատմամբ: Սույն որոշմամբ առավել գործնական է դառնում իրավական ֆիկցիան և այն զուտ տեսական լինելուց մարմնավորում է ստանում նաև պրակտիկայում:
Ավետիք Իսահակյանի հանդիպումը Լեոյի հետ
Հայ ժողովուրդը բարեկամ չունի. Հայաստանը Բուլղարիա չէ, ետևը ցար կանգնած չկա։ Կկոտորեն ժողովրդին, մեր արյունով իրենց հաշիվները կմաքրեն և այլն, և այլն… Մարգարեներ էին նրանք, իսկ մե՞նք… Այս բոլորը դու կկարդաս իմ հիշողությունների գրքի մեջ։ Շա՛տ կուզենայի, որ նոր սերունդը կարդա գիրքս՝ չկրկնելու համար մեր գործած ոճիրները։
Իրավունքի գերակայության մասին
Իրավունքի գերակայությունը շատ թշնամիներ ունի: Դրանցից մեկը վատ օրենքն է: Հատկապես ի՞նչ ենք պատկերացնում՝ ասելով իրավունքի գերակայություն: Անգլիայի ու Ուելսի նախկին գլխավոր դատավոր, լորդ Թոմ Բինգհեմն այս վերնագրով իր գրքում (Tom Bingham, The Rule of Law (London, 2010) առանձնացրել է 7 չափանիշ.
Դառնացած ժողովուրդ
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
ՈՒնայնություն
Այն, ինչ եղել է, նույնն էլ պիտի լինի, և այն, ինչ կատարվել է, նույն էլ պիտի կատարվի: Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո. որովհետև ոչ ոք չի կարող ասել՝ “Ահա սա նոր է, քանի որ դա եղել է վաղուց, հավիտենապես՝ մեզնից առաջ եղածների մեջ”: