Դատական գործեր
| 1 2 Հաջ. Վերջ | 1 - 12, ընդամենը` 20 |
|
19.01.2012
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին
Չնայած նրան, որ սույն գործը դեռ չի գտել իր վերջնական լուծումն այնուամենայնիվ այդ գործից որոշ հատվածներ հրապարակվում է, քանի որ ըստ Փաստաբանի միայն հասարակական հնչեղություն տալով է հնարավոր քիչ թե շատ հասնել վստահորդի օրինական շահերի պաշտպանությանը:
Կարդալ մանրամասները...
|
|
27.11.2011
Օրինական ուժի մեջ մտած վճիռը կատարելու պահանջի մասին
Սույն գործի փաստերը հանգում են նրան, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերջնական դատական ակտով անձը ձեռքբերման վաղեմության ուժով դարձել է անշարժ գույքի սեփականատեր: Նշված վճիռը ներկայացվել է կատարման, սակայն անշարժ գույքի կադաստրը հրաժարվել է այն կատարել, իսկ ԴԱՀԿ ծառայությունը դրսևորել է անգործություն:
Կարդալ մանրամասները...
|
|
11.05.2010
Գույքը տիրազուրկ ճանաչելու եւ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին
Գործի փաստերը հանգում են նրան, որ Դիմողի ամուսնու քույրը հաշվառված է եղել բնակարանում և երբ այդ բնակարանը սեփականաշնորհվել է ամուսնու քույրը մեխանիկորեն դարձել է այդ բնակարանի համասեփականատեր՝ 1/5-րդ բաժնեմասով: Այնուհետև, ամուսնու քույրը մահացել է և նրա բաժնեմասը ոչ ոք չի ժառանգել: Դիմողը պահանջում է այդ բաժնեմասը ճանաչել տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը այդ բաժնեմասի նկատմամբ:
Կարդալ մանրամասները...
|
|
04.11.2009
Աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին
Գործի փաստական հանգամանքները հանգում են նրան, որ Կազմակերպության աշխատակիցը վիճարկում է իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանը, իսկ Կազմակերպությունը հակընդդեմ հայցով տվյալ աշխատակցից պահանջում է վնասի հատուցում, որը վերջինս պատճառել է Կազմակերպության մեքենան վարելով:
Կարդալ մանրամասները...
|
|
04.11.2009
Աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջի մասին
Սույն գործով փաստաբան Գևորգ Գյոզալյանը պաշտպանում էր գործատուի շահերը: Գործի փաստական հանգամանքները հանգում են նրան, որ աշխատողը չարաշահումները է թույլ տվել աշխատավայրում, որի հետևանքով վնաս է պատճառել Կազմակերպությանը: Երկարատև պայքարից հետո փաստաբանին ի վերջո հաջողվեց գործը ավարտել կատարյալ հաղթանակով:
Կարդալ մանրամասները...
|
|
23.09.2009
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին
Սույն դիմումի ներկայացման հիմք է հանդիսացել ՀՀ կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` պարոն Գ. Հեբոյանի անօրինական գործողություններն, այն է` արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումները, որի արդյունքում անհարկի միջամտություն է տեղի ունեցել եւ մինչ օրս էլ շարունակվում է դիմող Կազմակերպության ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների իրականացումը հետևյալ պատճառաբանությամբ:
Կարդալ մանրամասները...
|
|
17.11.2008
Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին
Սույն գործի փաստերը հանգում են նրան, որ ամուսինները դեռևս 1960թ.-ին իրենց միջոցներով կառուցել են սեփական տուն: Այդ անշարժ գույքը կառուցվել է ամուսնու եղբորը պատկանող հողատարածքի վրա՝ վերջինիս թույլտվությամբ: Եղբոր մահից հետո հողատարածքի սեփականատերը իր եղբոր կնոջից պահանջում է ազատել այդ տունը:
Կարդալ մանրամասները...
|
|
03.11.2008
Ոստիկանության ՊԱՏ ստորաբաժանման 24.10.2008թ. ընդունված ԱՐ 580275 որոշումը վերացնելու պահանջի մասին
Գործի փաստեը հանգում են նրան, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կազմել են վարչական ակտ և վարչական պատասխանատվության են ենթարկել փաստաբանին, չնայած նրան, որ դրա համար բավարար հիմքեր չունեին:
Կարդալ մանրամասները...
|
|
10.12.2007
Վճռաբեկ դատարանի նախագահի 10.12.2007թ.-ին ընդունված N-79Ա հրամանը առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին
Ժամանակին բավականին հնչեղություն ստացած այս գործը վերաբերվում էր հավատարմագրված փաստաբանների ինստիտուտին ըստ որի միայն մոտ 50 փաստաբաններ կարող էին վճռաբեկ բողոք բերել: Այս գործը սկսվեց պատկան մարմիններին առաջարկներ ներկայացնելով, որով փաստաբանը փորձեց առանց դատարան դիմելու հարցը լուծել բարիդրացիական մթնոլորտում, բայց ինչպես միշտ իշխանավորները անդրդվելի էին:
Կարդալ մանրամասները...
|
|
27.12.2006
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները չկայացած համարելու պահանջի մասին
Գործի փաստական հանգամանքները հանգում են նրան, որ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունում կայացել է ընտրություններ, որը ըստ հայցվորների անցել է օրենքի և կանոնադրության խախտումներով:
Կարդալ մանրամասները...
|
|
17.07.2006
Ալմիենտ բռնագանձելու պահանջի մասին
Գործի հիմնական փաստերը հանգում են նրան, որ դիմողը պահանջում է ոչ միայն ներկա ժամանակահատվածի համար երեխայի համար ալիմենտ, այլ նաև անցած ժամանակահատվածի համար ալիմենտ: Բացի այդ դիմողը պահանջում է նաև երեխային խնամելու համար կոնկրետ իր համար ալիմենտ:
Կարդալ մանրամասները...
|
|
15.03.2006
Աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջների մասին
Այս գործի հանգամանքները բավականին ուշագրավ են իրավակիրառ պրակտիկայում և հանգում են հետևյալին: Գործատուն փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով ազատել է աշխատողին: Գործը պտույտ է կատարել ՀՀ դատական եռաստիճան համակարգով և վերջում գտել է իր արդարացի լուծումը:
Կարդալ մանրամասները...
|
| 1 2 Հաջ. Վերջ | 1 - 12, ընդամենը` 20 |
