Գլխավոր էջ Կայքի քարտեզը Տպել Հետադարձ կապ
Գևորգ Գյոզալյան
Հայաստանի Հանրապետության Փաստաբանների Պալատ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով
Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Հայաստանի դատական համակարգ

Ինքնակենսագրություն

Գեւորգ Վանիկի Գյոզալյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 27-ին: Մասնագիտությամբ Իրավաբան է: Մասնագիտացումը քաղաքացիաիրավական ուղղվածություն: Մագիստրոսական թեզի թեման` քաղաքացիաիրավական պարտավորություններ:

2000 - 2005թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ գերազանցությամբ: Ստացել է բակալավրի կոչում:

2005 - 2007թթ. սովորել եւ ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ: Ստացել է մագիստրոսի կոչում:

Գեւորգ Գյոզալյանը իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2003 թվականի մայիս ամսից «Պրեզումպցիա» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան: Յոթ ամիս անց նշանակվել է «Պրեզումպցիա» իրավաբանական ընկերությունում որպես Գործադիր տնօրեն:

2004 - 2007թթ. աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան-դասախոս: Դասավանդել է իրավունքի վերաբերյալ տարբեր թեմաներով սեմինարներ: Առավել կարեւորություն ունեցող, ինչպես նաեւ հասարակական հնչեղություն ունեցող գործերով իրականացրել է դատական ներկայացուցչություններ:

2006 - 2007թթ. համատեղության կարգով աշխատել է «Լիգլ ըլայընս» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան: Իրականացրել է դատական ներկայացուցչություն քաղաքացիական եւ տնտեսական գործերով:

2007 - 2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի, իրավաբանական վարչության ֆինանսական համակարգի վերահսկողության իրավական սպասարկման երկրորդ բաժնում՝ որպես իրավախորհրդատու:

Ներկայումս վարում է «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության իրավաբանական գործերը:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը մասնակցել է նաեւ մի շարք դասընթացների եւ սեմինարների, մասնավորապես,

Մասնակցել է Շվեցարական Բեռնի համալսարանի կողմից կազմակերպված և իրականացված Սահմանադրական իրավունք թեմայով սեմինարներին եւ ստացել հավաստագիր:

2006 - 2007թթ. սովորել եւ ավարտել է Եվրոխորհրդի հովհանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը: Ստացել է ավարտական դիպլոմ:

Մասնակցել եւ հաջողությամբ ավարտել է ԱՄՆ «Ֆեդերալ Ռեզերվ Սիսթմ»-ի կողմից իրականացված եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված՝ Փողերի լվացման կանխարգելումը թեմայով սեմինարներին եւ ստացել է հավաստագիր:

Մասնակցել եւ հաջողությամբ ավարտել է Եվրասիա հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված «Վեճերի լուծման արտադատարանական մեխանիզմների զարգացումը» եւ «Միջնորդ դատավարություն» թեմաներով հնգօրյա դասընթացներին եւ ստացել հավաստագիր:

Մասնակցել է «Դանիական փախստականների խորհրդի» կողմից կազմակերպված, ՄԱԿՓԳՀ-ի երեւանյան գրասենյակի կողմից իրականացված՝ ապաստան հայցողների իրավունքները եւ պաշտպանությունը թեմայով սեմինարներին եւ ստացել հավաստագիր:

Մասնակցել եւ հաջողությամբ ավարտել է ՓրայսուոթերհաուզՔուփերսի կողմից իրականացված «Հայաստանի հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի» շրջանակներում կազմակերպված «Շահերի պաշտպանություն» թեմայով դասընթացին եւ ստացել է հավաստագիր:

Մասնակցել է «ABA CEELI»-ի կողմից կազմակերպված կազմակերպությունների զարգացման տարածաշրջանային ծրագրի շրջանակներում իրականացված «Դասավանդման ինտերակտիվ մեթոդները» թեմայով դասընթացներին եւ ստացել դասավանդողի հավաստագիր:

Մասնակցել է Բրիտանական կազմակերպության կողմից կազմակերպված եվրոպական կոնվենցիայի դասընթացներին եւ ստացել հավաստագիր:

Մասնակցել եւ հաջողությամբ ավարտել է Հոլանդական «Քորդեյդ» կազմակերպության կողմից իրականացված Մարդու իրավունքները եւ եվրոպական իրավունք դասընթացը եւ ստացել հավաստագիր:

Մասնակցել է ՄԱԿՓԳՀ-ի երեւանյան գրասենյակի կողմից ֆինանսավորված եւ ՀԵԻԱ կողմից իրականացված ապաստանի համակարգի զարգացումը, Հայաստանում, փախստականների տեղական ինտեգրացումը եւ ապաքաղաքացիության կրճատումը դասընթացներին եւ ստացել է հավաստագիր:

Գեւորգ Գյոզալյանը 2003 թվականին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից ստացել է Շնորհակալագիր կազմակերպության գործունեությանը ակտիվ ներգրավվելու համար:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի անդամ:

Ամուսնացած է ունի երկու որդի: