Հոդվածներ
| 1 2 Հաջ. Վերջ | 1 - 12, ընդամենը` 16 |
|
|
08.01.2012 - «ԱՌԱՎՈՏ» www.aravot.am ինտերնետային կայք
ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ
«Այն, ինչ մի ժողովրդի համար, նրա որոշ հասակում, բարերար սննդամիջոց է, մեկ ուրիշի համար կարող է թույն համարվել, ուստի ժողովրդի համար լավ է միայն այն, ինչ բխում է նրա սեփական էությունից:» (Զրույցներ Գյոթեի հետ: Էքերման, Երևան 1975):
Այս խոսքերը ասվել են հռչակավոր գրող Գյոթեի կողմից և ներկա ժամանակներում կարդալով այն չի կարելի չընդունել դրա ճշմարտացիությունը:
Կարդալ մանրամասները...
|
|
|
30.06.2011 - www.advocates.am եւ www.hetq.am ինտերնետային կայքեր
Չկայացած դատական իշխանություն
Հայաստանի Հանրապետությունում բազմիցս խոսվել է դատական համակարգի չկայացվածության մասին: Ոմանք այն բնութագրում են որպես դատախազության կցորդ, ոմանք՝ իշխանությունների կամակատար և այլն:
Կարդալ մանրամասները...
|
|
|
19.01.2011 - ԱՌԱՎՈՏ օրաթերթ
Նոտարական համակարգի ազատականացում թե՞ ասա ով է ծանոթդ ասեմ նոտար կաշխատես դո՛ւ
Թերեւս շատ է գրվել ՀՀ-ում նոտարական համակարգի եւ կոնկրետ նոտարների «սխրագործությունների» մասին, սակայն ինչքան խորամուխ ես լինում այս հարցի էության մեջ այնքան ասելիք կա:
Այս առումով, վերջերս կրկին բախտ վիճակվեց շփվել մեր նոտարների հետ, որից հետո մտածեցի, եթե Ֆրանց Կաֆկան լիներ Հայաստանում իր հայտնի «Դղյակ» գրքի վերնագիրը կփոխարիներ «Նոտար» բառով: Բայց ավելի լավ է թողնենք Ֆրանց Կաֆկային ու նոտարներին իրենց տեղը եւ անդրադառնանք հարցի բուն էությանը:
Կարդալ մանրամասները...
|
|
|
04.11.2010 - ՀԵՏՔ շաբաթաթերթ
Հսկիչ դրամարկղների կիրառման անհամատեղելիությունը փաստաբանական գործունեության հետ
Ինչպես հայտնի է Կառավարությունը փոփոխում է «Հսկիչ դրամարկղների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որով ուժը կորցրած է ճանաչում այդ օրենքի 2-րդ մասի «ժգ» կետը ըստ որի հսկիչ-դրամարկղային մեքենա (այսուհետ ՀԴՄ) կիրառելը փաստաբանների եւ նոտարների համար պարտադիր չէր: Այլ կերպ ասած, եթե այդ օրենքը ընդունվի, ապա փաստաբանները եւ նոտարները եւս պարտավոր կլինեն կիրառել ՀԴՄ եւ այդ օրենքը իր ամբողջ ուժով կտարածվի նշված անձանց վրա:
Կարդալ մանրամասները...
|
|
|
19.06.2010 - ԱՌԱՎՈՏ օրաթերթ
Ցուցում կատարողները չեն պատժվում
Վերջերս ՀՀ արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթներ էր հարուցել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Յուրի Բաղդասարյանի, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ալվարդ Հունանյանի եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արմեն Խաչատրյանի նկատմամբ: Այս դատավորները կոնկրետ գործեր քննելիս կիրառել էին ուժը կորցրած եւ հակասահմանադրական օրենքներ, ինչն էլ առիթ էր հանդիսացել նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելուն:
Կարդալ մանրամասները...
|
|
|
28.01.2010 - ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ
ՄԱՐԴՈՒՑ ԴԵՊԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:
Հասարակական հարաբերություններում անչափ կարեւոր է մարդու ազատությունը: Անձի ազատությունների երաշխավորման գործում բնականաբար գերիշխող դերը պատկանում է տիրապետող դասակարգին՝ պետությանը: «Մարդուց դեպի պետություն» հասկացության իմաստն այն է, որ պետությունը չի ստեղծում մարդու ազատությունը այլ կոչված է ճանաչելու եւ պաշտպանելու այն հնարավոր ոտնձգություններից:
Կարդալ մանրամասները...
|
|
|
06.09.2009 - ՉԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՐԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Նորմալ իրավական պետություններում, արդարադատության իրականացման գործընթացում բավականին մեծ է փաստաբանի դերը: Այս առումով շատ կարեւոր է վերլուծել փաստաբանի վարքագիծը մի շարք օբյեկտիվորեն ձեւավորվող իրավիճակներում:
Կարդալ մանրամասները...
|
|
|
12.02.2009 - Փաստաբան ամսագիր
ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԹԵ՞ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ
Փաստաբանության ծագումնաբանությունը այնքան հին է, ինչքան դատավորության կոչումը: Ինչպես դատավորությունը, այնպես էլ փաստաբանությունը իրենից ներկայացնում է այսպես ասած հասարակական պաշտոն, որի հիմնական խնդիրը կայանում է մարդու իրավունքների պաշտպանությունը: Միաժամանակ, դատավորը այդ իրավունքները պաշտպանում է պետական իշխանության ուժով, իսկ փաստաբանը օգնում է դատարանին արդարադատություն իրականացնելիս ճիշտ կողմնորոշվել փաստերը իրավունքի հետ համադրելիս:
Կարդալ մանրամասները...
|
|
|
30.09.2008 - Փաստաբան ամսագիր
Ազատություն եւ Անկախություն
Վերջերս Հայաստանի Հանրապետությունը նշեց իր անկախության տասնյոթ ամյակը: Այդ առիթով ոմանք շքանշաններ ստացան, ոմանք պատվոգրեր, իսկ ոմանք էլ պաշտոններ: Սակայն մի պահ կտրվելով հայկական իրականությունից, որտեղ անձին գնահատում են ոչ թե ազգին մատուցած ծառայությունների համար այլ իշխանությանը մատուցած ծառայությունների համար եւ որ մեր երկրի նախագահները դեռ առաջնորդվում են Լյուդովիկոս XIV-ի կարգախոսով, ըստ որի «Պետությունը՝ այդ ես եմ», փորձենք հասկանալ թե ի՞նչ է անկախությունը եւ ո՞ւր է այն տանում:
Կարդալ մանրամասները...
|
|
|
30.05.2008 - Իրավաբանական լրատու
Արդյո՞ք ՀՀ վճռաբեկ դատարանին հաջողվեց ՀՀ-ում ինչ-որ չափով ներդնել իրավունքի միասնական պրակտիկա կիրառելու ինստիտուտը:
Բավականին ժամանակ է անցել այն օրվանից, երբ օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը Հայաստանի Հանրապետությունում անցավ իրավունքի միասնական պրակտիկա ներդնելու գործին: Այսինքն, կարելի է փաստել, որ արդեն մոտ երկու տարի է ինչ Վճռաբեկ դատարանը իր որոշումներով մեկնաբանում է ՀՀ օրենքները՝ փորձելով ձևավորել իրավունքի միասնական պրակտիկա:
Կարդալ մանրամասները...
|
|
|
26.09.2007 - Հայկական Ժամանակ
Իսկ ո՞վ է դատավորը
2007 թվականին ԱԺ կողմից ընդունված ՀՀ Դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ:
Կարդալ մանրամասները...
|
|
|
06.04.2007 - Ժամանակ Երեւան
Նախ դատական համակարգը մաքրեք կոմունիստներից
Ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ» հոդվածը հակասահմանադրական ճանաչելու հարցը:
Կարդալ մանրամասները...
|
| 1 2 Հաջ. Վերջ | 1 - 12, ընդամենը` 16 |
